211652_close_icon
views-count2220 դիտում article-date 13:19 22-09-2016

3.5 մլն բնակչություն ունեցող Պուերտո Ռիկոյում 1.5 միլիոնից ավելի մարդ մնացել է առանց էլեկտրականության

Առնվազն 1.5 մլն մարդ է առանց էլեկտրականության մնացել Պուերտո Ռիկոյում. պատճառը կղզու էլեկտրական ցանցի ենթակայաններից մեկում բռնկված խոշոր հրդեհն է, հաղորդում է BBC-ն։ Ինչպես նշում են տեղի իշխանությունները, կրակը վնասել է միանգամից երկու մայր էլեկտրահաղորդալարեր։ Որոշ վայրերում երթևեկության մեծ խցանումներ են առաջացել էլեկտրականության բացակայության պատճառով։ Պուերտո Ռիկոյում, որը հատուկ կարգավիճակով ԱՄՆ-ի տարածք է համարվում, բնակվում է 3.5 մլն մարդ։

Նմանատիպ նյութեր