21117 դիտում
15:30 22-09-2016
Զորահանդեսն ապացուցեց. ՀՀ զինված ուժերն ի զորու է կանխելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն՝ շնորհիվ առյուծ-տղերքի և նորագույն զինտեխնիկայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին լրացավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, ի տարբերություն անցած զորահանդեսների, հրապարակով անցան բազմաթիվ նորագույն և գերհզոր տեխնիկաներ:
25 տարի առաջ Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ եւ երկրի հետագա զարգացման անշեղ ուղի: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե և Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 732+
732+