211652_close_icon
views-count8427 դիտում article-date 14:26 22-09-2016

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 9-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան

Հանրապետության տարածքին Սկանդինավիայի շրջաններից մոտենում է ցուրտ մթնոլորտային ճակատ: Այսօր երեկոյան ժամերին և գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, վաղը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում ժամանակ առ ժամանակ, իսկ մյուս մարզերում երեկոյան ժամերին կրկին սպասվում է անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 24-ին այդ ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ երկրի ողջ տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ: Սեպտեմբերի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ին էապես չի փոխվի, սեպտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 9-10 աստիճանով, իսկ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչի արդյունքում այդ գիշեր Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում օդում սպասվում է -2...-3 աստիճան ցուրտ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր