211652_close_icon
views-count3683 դիտում article-date 18:27 22-09-2016

Անգլիական Լիգայի Գավաթի 1/8 եզրափակիչում վիճակահանության կամոք կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»:

Կայացել է Անգլիական լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Ճակատագրի քմհաճույքով, արդեն այս փուլում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»: Հիշեցնենք, որ այս թիմերը արդեն մեկ անգամ հանդիպել են` Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ գտնվեց` 2:1: Այս փուլում հետաքրքրություն են առաջացնում նաև «Լիվերպուլ» - «Տոտենհեմ» և «Վեսթ Հեմ» - «Չելսի» դիմակայությունները: [b]Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ [/b] «Լիվերպուլ» - «Տոտենհեմ» «Վեսթ Հեմ» - «Չելսի» «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» «Արսենալ» - «Ռեդինգ» «Բրիստոլ» - «Հալ Սիթի» «Լիդս» - «Նորվիչ» «Նյուքասլ» - «Պրեսթոն» «Սաութհեմփթոն» - «Սանդերլենդ»

Նմանատիպ նյութեր