211652_close_icon
views-count2782 դիտում article-date 11:34 25-09-2016

Կոնգոյում ամբոխի հրմշտոցի հետևանքով 1 տասնյակից ավելի մարդ է մահացել

Առնվազն 13 մարդ է մահացել Կոնգոյի Բենի քաղաքում, որը տեղի է ունեցել խուճապի հետևանքով առաջացած ամբոխի հրմշտոցից, հաղորդում է Ria Novosti-ն։ Բենի քաղաքապետ Ժան Էդմոնդ Նյոնյիի խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել, երբ հարբած մի զինվորական քաղաքացիական հագուստով կրակողներ է սկսել արձակել մարդաշատ վայրում։ Սկսվել է խուճապ, իսկ հետո հրմշտոց։ Մարդիկ սկսել են նտվել մոտակա գետը, որոնցից 8-ը խեղդվել են, 4-ը մահացել են հրմշտոցից, իսկ 1-ը՝ սրտի կաթվածից։ Քաղաքը գտնվում է երկրի ամենաանկայուն շրջաններից մեկում, որտեղ մշտապես տեղի են ունենում բախումներ, զինված հարձակումներ։

Նմանատիպ նյութեր