211652_close_icon
views-count2292 դիտում article-date 14:55 25-09-2016

Քլինթոնն իր հեղինակությամբ 2%-ով առաջ է անցել Թրամփից. հարցում՝ նախագահական բանավեճից առաջ

ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը առաջին նախագահական հեռուստաբանավեճից առաջ 2 տոկոսով հեղինակությամբ առաջ է անցնում իր հիմնական մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփից։ Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, այդ են վկայում ամերիկայն ABC հեռուստաընկերության և Washington Post թերթի անցկացրած համատեղ հարցման արդյունքները։ Ըստ դրանց՝ հարցվածների 46 տոկոսը կքվեարկի Քլինթոնի, իսկ 44 տոկոսը՝ Թրամփի օգտին։ Հարցվածներին նաև խնդրել են պատասխանել, թե՝ «Անկախ նրանից, թե ինչպես եք պատրաստվում քվեարկել, ի՞նչ եք կարծում՝ ով՞ կհաղթի ընտրություններում», 47 տոկոսը կարծիք է հայտնել, որ բանավեճերում կհաղթի Քլինթոնը, 33 տոկոսը, թե՝ Թրամփը, 16 տոկոսը չի պատկերացնում ոչինչ, 2 տոկոսի կարծիքով՝ ոչ ոք։ Հարցումներն անցկացվել են սեպտեմբերի 19-22-ը, մասնակցել է 843 գրանցված քվեարկող։

Նմանատիպ նյութեր