211652_close_icon
views-count4936 դիտում article-date 12:58 26-09-2016

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե երբ Ռուսաստանը կունենա հիպերձայնային զենք

Ռուսաստանն առաջիկա տասնամյակում արդեն կարող է ունենալ հիպերձայնային զենք։ Այդ մասին ռուսական Komersant թերթին հայտնել է «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի տնօրեն Բորիս Օբնոսովը, հաղորդում է Ria Novosti-ն։ Նրա խոսքով՝ հիպերձայնային նախագծերի զարգացումը կարող է գիտության բոլոր ոլորտներին, այդ թվում՝ աերոդինամիկայի, հաշվողական մեթոդների և ինժեներաշինարարական ոլորտներին հսկայական դրական արդյունք տալ։ Ներկապահին կորպորացիան ամբողջական համագործակցության մեջ է գտնվում մշակողների հետ։ Նրանում ընդգրկված են ոչ ռազմավարական հարվածային հրթիռային համակարգերի, «օդ-օդ» դասի և այլ տիպի սպառազինությունների արտադրողներ։

Նմանատիպ նյութեր