211652_close_icon
views-count2291 դիտում article-date 13:11 26-09-2016

Երիտասարդ ՀՀԿ-ականների մասնակցությամբ Ծաղկաձորում անցկացվեց «Հայկական առաջնորդության ակադեմիա» եռօրյա ծրագիրը

Սեպտեմբերի 23-25-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Մաքս վան դեր Սթոյլ և Էդուարդո Ֆրեյ հիմնադրամների համատեղ նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվել է <<Հայկական առաջնորդության ակադեմիա>> ծրագիրը, որին մասնակցել են ՀՀ խորհրդարանական 7 կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Աննա Խաչիկյանը, Դիանա Ադամյանը, Հայկազ Շահնազարյանը և Ռուբեն Թովմասյանը: Ծրագրի շրջանակներում քննարկումներ են եղել կուսակցական ծրագրերի, գաղափարախոսությունների, արժեքների, քարոզարշավների, ռազմավարության մշակման և արդյունավետ հաղորդակցության ապահոմվան վերաբերյալ: Տեսական հատվածն ուղեկցվել է գործնական աշխատանքներով: Անհատական և խմբային աշխատանքների ընթացքում մասնակիցները կատարել են քաղաքական ծրագրերի և գործունեության վերլուծություններ Arena և SWOT մեթոդներով, կազմել են կարգախոսներ և պատրաստել են քաղաքական ուղերձ պարունակող 1 րոպեանոց տեսահոլովակներ: Ծրագրի ավարտին ներկայացվել են քննարկումների հետ կապված հիմնական եզրակացությունները և կատարվել է ամփոփիչ գնահատում: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր