3459 դիտում
14:37 27-09-2016
Թուրքիան Գերմանիայից կրկին պահանջել է արտահանձնել երկրից փախած դատախազներին
Թուրքիան երկրորդ բողոքի նոտան է հղել Գերմանիային՝ պահանջելով արտահանձնել երկրից հեռացած դատախազներ Զեքերիա Օզային ու Ջելալ Քարային, հաղորդում է Anadolu-ն։
Ինչպես նշում է կայքը, Օզային ու Քարային թուրքական իշխանությունները մեղադրում են իսլամի քարոզիչ, FETO կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու և հեղափոխության կազմակերպմանը հեռվից մասնակից լինելու մեջ։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ նշված դատախազները կարող են բնակվել Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում։
Անկարան առաջին նոտան հղել էր դեռևս 2015 թվականին։ Վերջիններիս հետաքննել էին 2013 թվականի դեկտեմբերի 17-ին բարձրացած խոշոր կոռուպցիոն սկանդալը, ինչից հետո լքել էին երկիրը։
Նմանատիպ նյութեր
3934 դիտում
12:20 22-08-2016
Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել Գյուլենի հետ կապ ունեցող 62 գործարարների
1962 դիտում
10:58 18-02-2015
Վրաստանը Ուկրաինայից պահանջել է արտահանձնել Սաակաշվիլիին
3232 դիտում
20:00 31-07-2018
Թաիլանդը Մեծ Բրիտանիայից պահանջել է արտահանձնել նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին
Այս բաժնից
610 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
928 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
763 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին