1783 դիտում
20:47 27-09-2016
Սոֆիայի հայտնի ջազային ակումբներից մեկում տեղի ունեցավ Հայաստանից հրավիրված երաժիշտների մասնակցությամբ համերգ
Սեպտեմբերի 23-ին Սոֆիայի հայտնի ջազային ակումբներից մեկում տեղի ունեցավ Հայաստանից հրավիրված շեփորահար Երվանդ Մարգարյանի և դաշնակահար Նառա Առաքելյանի մասնակցությամբ համերգ: Բուլղարական ջազային համույթի նվագակցությամբ հայ երաժիշտները կատարեցին ոչ միայն հանրահայտ ջազային կոմպոզիցիաներ, այլև հանդես եկան հայ դասականների՝ Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումներով:
ՀԲԸՄ Սոֆիայի գրասենյակի նախաձեռնությամբ և Բուլղարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ սեպտեմբերի 24-ին Սոֆիայի կոնսերվատորիայի դահլիճում կազմակերպեց համերգ` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: ՀԲԸՄ կամերային նվագախմբի հետ ելույթ ունեցան Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ալտահար Վաչե Հովեյանը, դաշնակահար Նառա Առաքելյանն ու շեփորահար Երվանդ Մարգարյանը: Հնչեցին հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ, ջազային մշակումներ:
Սեպտեմբերի 25-ին Բուլղարիայի կրոնական համայնքների ազգային խորհուրդը և Սոֆիայի քաղաքապետարանը կազմակերպել էին «Բազմազանության ներդաշնակություն» խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն էր միջկրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի սերմանումը:
Ողջույնի խոսքով հանդես եկան Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդեկովան, Բուլղարիայի կրոնական համայնքների ազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանը, կրոնական համայնքների ղեկավարներ: Միջոցառմանը կատարումներով հանդես եկան տարբեր համայնքներ ներկայացնող համույթներ, այդ թվում` Պլովդիվ քաղաքի «Էրեբունի» նվագախումբը: Սոֆիայի պատմության թանգարանում բացվել էր համայնքների ներկայացուցիչների գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես, ինչպես նաև տեղադրվել էին հատուկ տաղավարներ:
Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, կրոնական համայնքների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Նմանատիպ նյութեր
1600 դիտում
14:50 07-07-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջազային համերգ՝ Մարսելում
1425 դիտում
19:56 06-03-2019
Էթնո-ջազային «Authentic Light Orchestra»-ն բացառիկ համերգ կունենա Հայաստանում
Այս բաժնից
763 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
847 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան
715 դիտում
10:42 11-01-2025
Աբովյանի և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է