211652_close_icon
views-count2208 դիտում article-date 09:08 28-09-2016

2016թ. առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 30 հազար 28 տոննա լոլիկ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության հրապարակած վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 30 հազար 28 տոննա լոլիկ։ Մասնավորապես, ապրիլին, մայիսին և հունիսին լոլիկի արտահանման ծավալները կազմել են ամսական մոտ յոթ հազար տոննա։ Սա այն դեպքում, երբ ողջ անցած տարվա ընթացքում Հայաստանից ընդամենը 1130 տոննա լոլիկ է արտահանվել։ Նկատենք, որ լոլիկի արտադրության նման մեծ ծավալները միայն կախարդական փայտիկի միջոցով կարող էին հայտնվել։ Ինչո՞ւ, որովհետև դրանք արդեն անհետացել են։ Բանն այն է, որ այս տարվա հուլիսին Հայաստանից ընդամենը 142 տոննա լոլիկ է արտահանվել Ռուսաստան։ Հիշեցնենք, որ հուլիսից ռուս-թուրքական հարաբերությունները կրկին սկսեցին ջերմանալ, և Ռուսաստանն իր շուկան կրկին բացեց թուրքական ապրանքների համար։ Բայց այս պայմաններում մի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվել, որ 723 տոննայի փոխարեն ՌՌ է արտահանվել ավելի քան 30 000 տոննա, մոտ 40 անգամ ավել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր