211652_close_icon
views-count4068 դիտում article-date 11:39 28-09-2016

Հայ դպրոցականները հաղթանակներով են սկսել իրենց ելույթները ՌԴ-ում անցկացվող ԱՊՀ երկրների դպրոցականների միջազգային մարզական 4-րդ առաջնությունում

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում անցկացվող ԱՊՀ երկրների դպրոցականների միջազգային մարզական 4-րդ առաջնությունում իրենց ելույթներն են սկսել ՀՀ դպրոցական մարզիկները։ Ինչպես հայտնում է Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արման Այվազյանը, մեր մարզիկները բավականին հաջող են հանդես եկել՝ գրանցելով հաղթանակներ։ ՀՀ դպրոցական տղաների թիմը 7:0 հաշվով առավելության է հասել Ղազախստանի թիմի նկատմամբ, թենիսի թիմը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի թիմին, վոլեյբոլի տղաների թիմը 2:0 հաշվով հաղթել է Մոլդովա-2 թիմին, 3×3 բասկետբոլի աղջիկների թիմը 7:6 հաշվով հաղթել է Կրասնոդարի թիմին, բաթմիտոնի թիմը 4:1 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանի թիմի նկատմամբ։ Հատկանշական է բասկետբոլի տղաների թիմի արդյունքը. նրանք դժվար և համառ պայքարում 39:37 հաշվով պարտության մատնեցին Ադրբեջանի թիմին: Համոզված ենք, որ այսօր մեր դպրոցական մարզիկները ևս հաղթանակներ են տոնելու։

Նմանատիպ նյութեր