211652_close_icon
views-count7590 դիտում article-date 13:13 28-09-2016

Հայաստանը Բուլղարիայից վերադարձել է պատվավոր հաղթանակներով. լուսանկարներ

Սեպտեմբերի 15-19-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացել է «Sօfia Grand Pri 2016» միջազգային մրցույթը, որին ներկայացել է նաև Հայաստանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին հայտնել է WAPA-ի փոխնախագահ Վիգեն Թանաշյանը: Մրցույթին ամեն տարի մասնակցելու հնարավորություն է ունենում «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ն (WAPA), որը, որպես կանոն, պատվավոր հորիզոնականները զբաղեցրած է վերադառնում: Այս տարի «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ն ներկայացրել է 2 մասնակցի: Հայաստանը Սոֆիայում ներակայացրել են Վանաձորից` Տաթևիկ Գալստյանը և Գառնիից` Նավասարդ Հակոբյանը: Նավասարդը ներկայացել է դասական վոկալ անվանակարգում, իսկ Տաթևիկը՝ էստրադային ժանրում: WAPA-ի փոխնախագահ Վիգեն Թանաշյանը մրցույթում միջազգային ժյուրի է եղել: Մեր թղթակիցը խոսել է մասնակիցների հետ և տեղեկացել նրանց տպավորությունների մասին: «Տպավորություններս շատ մեծ են, քանի որ ես առաջին անգամ մասնակցեցի միջազգային մրցույթի: Պատասխանատվությունս շատ մեծ էր, քանի որ ես մրցույթում ոչ միայն իմ անունը այլևս երկիրս էի ներկայացնում: Կարծում եմ՝ պատվով ենք վերադարձել՝ 2 առաջին մրցանակ: Ափսոս, որ ժամանակը քիչ էր և չհասցրի երկրի մշակույթին ավելի շատ ծանոթանալ»,-ասաց Նավասարդ Հակոբյանը: Տաթև Գալստայանը, ով պարուսույց, բազմաթիվ մրցույթների դափնեկիր և միջազգային առաջին կարգի մրցավար է, երգել սկսել է ոչ վաղ տարիքից: «Մրցույթը շատ լավ էր կազմակերպված , ժյուրիի անդամները անմիջական շփման մեջ էին մեզ հետ: Ես անչափ հուզվում էի՝չնայած ներքուստ վստահ էի, որ հաղթելու եմ : Հաղթանակս նվիրում եմ հորս հիշատակին, այս մրցանակի համար ծնողներից եմ պարտական»,-ասավ Տաթևը: Նշենք, որ անցյալ տարի ժյուրիի կազմում հայ չի եղել: Սոֆիայում կայացած միջազգային մրցույթում «Sօfia Grand Pri-2015-» մրցանակին արժանացել է դասական երգչուհի Լեոնորան՝ Արևիկ Թանաշյանը, ով Վիգեն Թանաշյանի կինն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր