3482 դիտում
19:03 28-09-2016
Ալիևի վարչակարգը ի ցույց դրեց արհամարհանք քաղաքացիների հանդեպ. Freedom House-ը ալիևյան հանրաքվեի մասին
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ տեղ գտած լուրջ ընտրախախտումների վերաբերյալ հայտարարություն է տարածել միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:
«Ադրբեջանի ընտրական հանձնաժողովն արհամարհել է իր իսկ պահանջները՝ ընդունելով սեպտեմբերի 26-ի հանրաքվեի արդյունքները՝ չնայած լավ փաստագրված լցոնումներին, գործընթացների դեմ բողոքող անձանց ձերբակալություներին և այլ լուրջ խախտումներին»,- ասել է Freedom House-ի միջազգային ծրագրերի հարցերով փոխնախագահ Ռոբերտ Հերմանը, և հավելել. «Իշխանությունը ցույց տվեց իր արհամարհանքն իր իսկ քաղաքացիների հիմնարար ազատությունների նկատմամբ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանադրության փոփոխություններով նախագահի պաշտոնավարման ժամկետը դարձել է յոթ տարի, ներդրվել են փոխնախագահների պաշտոններ, ինչպես նաև՝ նվազեցվել է երկրի նախագահի և պատգամավորի թեկնածուների տարիքային շեմը:
Նմանատիպ նյութեր
7162 դիտում
20:52 19-08-2014
Արհամարհանք՝ հետիոտնի հանդեպ կամ քաղաքային իշխանությունների անտարբերությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
424 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1033 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
706 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել