211652_close_icon
views-count4313 դիտում article-date 20:12 28-09-2016

Չնայած ԱՄՆ հավաստիացիումներին՝ Սիրիայի զինյալ քրդերը չեն լքում Եփրատի արևմտյան ափը. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ չնայած ԱՄՆ հավաստիացիումներին՝ YPG-ի զինյալները (Սիրիայի քրդեր) չեն լքում Եփրատ գետի արևմտյան ափը: Այս մասին տեղեկացնում է Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը: Անկարայում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում Չավուշօղլուն նշել է. «Խոստումներ տվել են Բարաք Օբաման, Ջո Բայդենն ու Ջոն Քերին: Սակայն նրանցից որևէ մեկն ի վիճակի չէ զինյալներին հետ ուղարկել: Վաշինգտոնում կա՛մ չեն կարողանում ազդել YPG-ի զինյալների վրա, կա՛մ չեն ցանկանում: Երրորդ բան չկա: YPG-ի ավելի քան 200 զինյալ դեռ գտնվում են Մանբիջում: Եթե դուք չեք կարողանում վերադարձնել Եփրատ գետի մյուս ափ, ապա ինչպես մենք կարող ենք այլ հարցերում վստահել YPG-ին»:

Նմանատիպ նյութեր