211652_close_icon
views-count1510 դիտում article-date 14:03 29-09-2016

Օբաման դեմ չէ, որպեսզի իր դուստրերը ծառայեն բանակում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսքով՝ ինքը չի խոչընդոտի, եթե իր երկու դուստրերը՝ Մալիան ու Սաշան ցանկություն հայտնեն ծառայել երկրի զինված ուժերում, հաղորդում է CNN-ը։ Այդ մասին ԱՄՆ-ի նախագահն ասել է Վիրջինիա նահանգի Ֆորթ-Լի ցամաքային զորքերի բազայում զինվորականների հետ ունեցած հանդիպմանը։ «Ես կասեի՝ գործեք։ Անշուշտ, կստեի, եթե չասեի, որ անհանգստանում եմ։ Երեխան երեխա է, և եթե հնարավորություն լիներ, դուք բոլորդ էլ ողջ կյանքում նրանց կթողնեիք գիշերազգեստների մեջ»,-խոստովանել է Օբաման։ Բարք և Միշե Օբամաներն ամուսնացել են 1992 թվականին։ Ունեն 2 դուստր՝ 18-ամյա Մալիան ու 15-ամյա Սաշան։ Ավագ դուստրը այս տարի ավարտել է դպրոցն ու 1 տարի հետո պատրաստվում է սովորել Հարվարդի համալսարանում։

Նմանատիպ նյութեր