2534 դիտում
22:12 29-09-2016
Թբիլիսիում կայացան քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև
եպտեմբերի 28-ին Վրաստանի ԱԳՆ-ում տեղի են ունեցել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ վրացականը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն:
Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական հարաբերությունների և երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ներկա վիճակին և հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների օրակարգում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խորացմանը: Կողմերն ընդգծեցին առկա իրավական դաշտի ցուցակագրման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերի, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների շուրջ:
Նմանատիպ նյութեր
4594 դիտում
10:59 19-09-2016
Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար