2876 դիտում
09:56 30-09-2016
Քաղաքական ուժերից և ոչ մեկին չի հաջողվի Գյումրիում և Վանաձորում բացարձակ մեծամասնություն ունենալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի երեք հարյուրից ավել համայնքներում հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Նշված մարզերի 292 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ:
Սակայն այս օրերին Հայաստանի քաղաքական դաշտի ուշադրությունը կենտրոնացած է Գյումրիի և Վանաձորի վրա, որտեղ հոկտեմբերի 2-ին պետք է տեղի ունենան ավագանու ընտրություններ: Այս քաղաքները առաջին անգամ ավագանի են ընտրելու համամասնական ընտրակարգով` քվեարկությանը մասնակցում են կուսակցությունները: Ավագանու տեղերը կբաշխվեն մասնակիցներից այն քաղաքական ուժերի միջև, որոնք կհաղթահարեն վեց տոկոսանոց արգելքը: Այսօր ակնհայտ է, որ մասնակից քաղաքական ուժերից և ոչ մեկին, թերևս, չի հաջողվի Գյումրիում և Վանաձորում բացարձակ մեծամասնություն ունենալ: Իսկ թե կոալիցիաների ինչպիսի հնարավորություններ կլինեն, պարզ կդառնա երեք օրից»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1932 դիտում
16:59 04-12-2014
Ոչ մեկին չի հաջողվի ռազմական գերակայություն ունենալ Ռուսաստանի նկատմամբ. Պուտին
2234 դիտում
21:37 01-11-2015
Էրդողանի կուսակցությունը ընտրություններում բացարձակ մեծամասնություն է ստացել
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը