211652_close_icon
views-count3196 դիտում article-date 11:38 30-09-2016

Բազիլիկատայի մարզային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սեպտեմբերի 27-ին Իտալիայի Բազիլիկատա մարզի խորհուրդը (Consiglio Regionale della Basilicata) միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին: Բանաձևի նախագիծը ներկայացրել էր անկախ պատգամավոր Աուրելիո Պաչեն՝ ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին: Բանաձևում նշվում է, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը ճանաչվել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև 1919թ. թուրքական ռազմական տրիբունալի կողմից: Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ անհրաժեշտ է հայ ժողովրդի վերապրած ողբերգության մասին իրազեկել հանրությանը, հատկապես երիտասարդ սերնդին՝ նման ոճիրների կրկնությունը կանխելու համար: Տեղեկանք. Բազիլիկատայի մարզային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 108-րդ խորհուրդն է:

Նմանատիպ նյութեր