211652_close_icon
views-count3159 դիտում article-date 14:24 30-09-2016

Մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստվում է արտաքին քաղաքական ուղղությունների փոփոխության մասին մտածել. Արտակ Զաքարյան

Հիմա պետք է մտածենք հավասարակշռության առումով արագ տեմպով նաև առաջ մղել ՀՀ-ԵՄ համագործակցության մեր խնդիրները: Այս մասին «Արտաքին ու ներքին զարգացումներ» թեմայով քննարկմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանը, ում հարց էր ուղղվել, թե նոր կառավարությունը ծրագրո՞ւմ է արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն: «Որքանով ես տեղյակ եմ՝ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստվում է արտաքին քաղաքական ուղղությունների փոփոխության մասին մտածել»,-ասաց Արտակ Զաքարյանը: Նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը բացատրեց, թե ինչ է նշանակում փոփոխություն արտաքին քաղաքական կուրսում, ինչ են ընթացակարգերն ու տակտիկական խնդիրները։ «Փոփոխությունն այն է, որ մենք հրաժարվում ենք Հայաստան-ԵՄ հարաբերություներից, մենք մտածում ենք ԵՏՄ-ի հետ ավելի սառեցնել համագործակցությունը, մենք մտածում ենք այլընտրանքային համակարգերի մասին… չգիտեմ… Սրանք են փոփոխությունները, իսկ մանր-մունր տակտիկական խնդիրներ, ընթացակարգեր են, որոնք որ չեն կոչվում քաղաքական փոփոխություններ»,- մանրամասնեց Արտակ Զաքարյանը:

Նմանատիպ նյութեր