5494 դիտում
10:18 01-10-2016
Համաներում կհայտարարվի նաև «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների նկատմամբ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀԽ-ի ձևավորման առաջին ամիսներից համաներման և ներման առաջարկներ միշտ ստանում են և՛ դատապարտված անձանց հարազատների, և՛ ՀԿ-ների կողմից։
Նրա խոսքով դռնփակ նիստում դրական վերաբերմունք եղել է համաներման առաջարկին, բայց դրա հետ մեկտեղ տարաձայնություններ էլ են եղել, թե որ հոդվածի վրա պետք է տարածվի, որի ոչ։ «Դրա համար Հանրային խորհուրդը միասնական փաստաթղթով հանդես չի եկել, բայց քանի որ քննարկումը եղել է, մենք խնդրեցինք, որ այդ քննարկման արդյունքները պարոն Մանուկյանը ներկայացնի քաղաքական ղեկավարությանը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
Մեր հարցին հնչե՞լ են տեսակետներ, որ կարելի է համաներման առաջարկություն ներկայացնել «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեղադրանքով կալանավորված անձանց վրա, նա պատասխանեց. «Քանի որ մենք չեն որոշում հոդվածների խումբը, մենք կարող ենք առաջարկել սոցիալական որոշակի խմբեր, հանցագործությունների տեսակներ։ Ես կարող եմ իմ կարծիքն ասել, քանի որ քննարկումը բաց չի եղել։ Քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական, նաև իրավական առումով համաներում հայտարարելու խնդիրը հասունացած է: Իհարկե, հաշվի առել ենք, որ այդ միջոցառումների ժամանակ շատ կալանավորված մարդիկ կան, որոնց նկատմամբ համաներմամբ քրեական հետապնդումը դադարեցնելն ավելի ճիշտ կլինի, քան այդ խնդիրը ծանրացնելը, հասարակության մեջ որոշակի իմաստով սեպ խրելով»։
ՀԺ-ին հայտնի դարձավ, որ ՀԽ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաև առաջարկ է եղել համաներում հայտարարել նաև «Սասնա ծռեր» խմբի այն անդամների նկատմամբ, ովքեր ազատամարտի մասնակիցներ են»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
13276 դիտում
10:26 10-06-2017
Արտուշ Գաբրիելյանը կքննի նաև «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործը. «Հայկական ժամանակ»
2888 դիտում
14:00 28-05-2022
Սյունեցիները փակել են Երեւան-Մեղրի մայրուղին՝ ի աջակցություն «Սասնա Ծռեր» խմբի անդամների
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը