11016 դիտում
19:18 02-10-2016
«Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո քեզ ծեծում են, հետո դու հաղթում ես»․ Մահաթմա Գանդի
1888 թվականի Մահաթմա Գանդին մեկնում է Լոնդոն, որտեղ 3 տարի սովորում է իրավաբանության ֆակուլտետում և ավարտում։ Այդ ժամանակ նա 20 տարեկան էր։ 1893 թվականին նա աշխատանքի է տեղավորվում Հարավային Աֆրիկայում։ Այնտեղ սկսում է իր և իր տեղացիների պաշտպանության գործընթացը։ Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնվում են արիության, արդարության ու ոչ բռնության վրա։
Նա ճանաչվել է աշխարհում իբրև Մահաթմա Գանդի (սանսկրիտ՝ महात्मा կամ "Մեծն Հոգի")։ Նա ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում, իբրև Հնդկաստանի հայրը։
Գանդին հայրենիք է վերադառնում առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915 թվականին, և դառնում ազգայնական շարժման առաջնորդը։ Օգտագործելով «Սատյարգրահայի» սկզբունքները՝ Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ։ Բրիտանացիները հաճախ ձերբակալում էին Գանդիին՝ Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար. նա 7 տարի անցկացրել է բանտում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից երկու տարի անց՝ 1948 թվականի հունվարի 13-ին Հնդկաստանում բախումներ են տեղի ունենում, և Գանդին հացադուլ է հայտարարում։ Նա այդ ժամանակ 78-ամյա ծերունի էր։ Հինգ օր անց ընդիմադիրները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը։
Հացադուլից 12 օր անց մոլեռանդ-հինդու Նաթհուրամ Գոդզեն՝ Գանդիի հակառակորդը, 3 անգամ կրակում է Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին։ Վերջինս, մահամերձ վիճակում, շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին։ 1948 թվականի հունվարի 30–ին նա մահանում է։
Մահաթմա Գանդին ապրել է չափազանց համեստ կյանքով։ Նա ընդունում էր գերազանցապես բուսական սնունդ և հաճախ ոչինչ չէր ուտում ինքնամաքրման և սոցիալական բողոքի համար։ Նրա տարեդարձը՝ հոկտեմբերի 2-ը Հնդկաստանում նշվում է իբրև Գանդի Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում՝ Ոչ-բռնության միջազգային օր։
Նմանատիպ նյութեր
58290 դիտում
19:26 11-06-2018
Տեսանյութ, թե ինչպես են Բաքվի մասնավոր մանկապարտեզներից մեկում երեխաներին ծեծում ու ծաղրում
1308 դիտում
21:46 07-07-2015
«Գանդի» հիմնադրամը հետաքրքրված է կրթության ոլորտում համագործակցությամբ
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3913 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին