Լավ տրամադրության համար․ Coldplay․ «Adventure Of A Lifetime»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քոլդփլեյի անդամները ծանոթացել են Լոնդոնի համալսարանում, որտեղ նրանք ուսանում էին տարբեր բաժիններում։
Քրիսը սովորում էր պատմության ֆակուլտետում, իսկ Ջոննը հետաքրքրվում էր աստղագիտությամբ ու մաթեմատիկայով։ Քրիս Մարտինը ծնվել և դաստիարակվել է քրիստոնեական ընտանիքում ու մանկուց երգել է եկեղեցական երգչախմբում։
Ուիլ Չեմպիոնին հրավիրել են խումբ՝ որպես հարվածային գործիքներ նվագող, բայց նա բազմատաղանդ մարդ է և կարողանում է նվագել ստեղնաշար, ակուստիկ և բաս կիթառ։
Խմբի ևս մեկ անդամ կարող էր դառնալ Թիմ Ռայս-Օկսլին, բայց նա հրաժարվեց, քանի որ ուներ իր սեփական խումբը, որի հետ աշխատում է մինչ այժմ։ Տղաները սկզբնական շրջանում հանդես էին գալիս «Սթարֆիշ» անվանումով։ Դե իսկ Քոլդփլեյ անունը նրանք վերցրել են հանրահայտ գրող Ֆիլիպ Հորկիի Cold Play պոեմից։