211652_close_icon
views-count2076 դիտում article-date 23:10 04-10-2016

ՀՀ փաստաբանների պատվիրակությունը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության փաստաբանության ինստիտուտի ձևավորման 150 ամյակին նվիրված միջոցառումներին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը Մոսկվայում մասնակցել են Ռուսաստանի Դաշնության փաստաբանության ինստիտուտի ձևավորման 150 ամյակին նվիրված միջոցառումներին:  Հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 30-ին 9 երկրի՝ Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Լիտվա, Ուզբեկստան, Հայաստան փաստաբանական համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ, ինչպես նաև քննարկել են քրեական գործերով դատավարություններին մասնակցող փաստաբանների գործունեության ստանդարտացման հնարավորությունը:  Կլոր սեղան-քննարկմանը Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն կարևորել է արտերկրյա գործընկերների փորձը՝ նշելով, որ հատկապես հետխորհրդային երկրների փաստաբանների համար առավել առաջնահերթ է խորացնել ոլորտային համագործակցությունը, քանի որ միևնույն անցյալով պայմանավորված հաճախ են բախվում նույնաբնույթ խնդիրների: Այս իմաստով միասնական լուծումներ գտնելն առավել արդյունավետ և փոխշահավետ գործընթաց է համարել: 

Նմանատիպ նյութեր