211652_close_icon
views-count1923 դիտում article-date 12:04 05-10-2016

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Ձեր գործունեությունը վճռորոշ դեր եւ ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում, որովհետեւ կրթությունն ու դաստիարակությունը որպես գործընթացներ անհնար է պատկերացնել առանց ձեր մասնակցության, որովհետեւ դպրոցը սովորական աշխատավայր չէ, ուսուցչի մասնագիտությունն էլ` սովորական աշխատանք: Մանկավարժ լինելը եւ մանկավարժությամբ զբաղվելն ինքնին առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք են պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն եւ նվիրում, հոգեւոր- բարոյական պատասխանատվություն ժողովրդի ապագայի եւ երկրի վաղվա օրվա առջեւ: Ձեր շնորհիվ դպրոցը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր եւ գիտելիքի շտեմարան, որտեղ ձեւավորվում են մարդկային փոխհարաբերություններ ու սեր առ ուսում, որտեղ հայրենիքը պաշտպանելու, հայրենիքը շենացնելու եւ հայրենիքի պատիվը ներսում ու դրսում բարձր պահելու հիմնավոր դաստիարակություն են ստանում: Սիրելի ուսուցիչներ, այն, ինչ դուք կարողանում եք փոխանցել աշակերտին, հասնում է նաեւ նրա ընտանիք, հետեւաբար դուք անուղղակիորեն մասնակից եք դառնում նաեւ ընտանեկան միջավայրին` կամրջելով դպրոցն ու ընտանիքը, խորհրդանշելով այդ երկու կարեւորագույն արժեքների նշանակությունը, արժեքներ, որոնք յուրաքանչյուր պետության հիմքն են, անհրաժեշտ նախապայման յուրաքանչյուր ժողովրդի գոյության համար, արժեքներ, որոնք մշտապես ուղեկցում են մեզ` ապահովելով մեր յուրահատուկ նկարագիրը եւ երաշխավորված ընթացքը: Եւս մեկ անգամ շնորհավորելով Ուսուցչի օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն»։

Նմանատիպ նյութեր