2171 դիտում
17:19 05-10-2016
Ավագանու որոշումով մի շարք ընտանիքներ բնակարան կստանան Երևանի ծննդյան օրվա առթիվ
Հոկտեմբերի 5-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նիստի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են իրենց գործընկերոջ՝ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Աշոտ Պապայանի հիշատակը:
Անցնելով օրակարգի հարցերին` Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև հաշվի առնելով բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը՝ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանը նվիրել 1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի ընտանիքին:
Ավագանու մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին և ՀՀ սահմանների պաշտպանության, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի բազմանդամ ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարանի տրամադրման որոշման նախագիծը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային չորս մրցույթի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին, Երևանի ավագանու որոշումով նույնպես կտրամադրվի Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարան:
Նմանատիպ նյութեր
3801 դիտում
15:15 14-11-2019
Աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել
3985 դիտում
18:53 06-01-2016
Հորդոր տնտեսվարողներին. կատարել Երևանի ավագանու որոշումով սահմանված պարտականությունները
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված