Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումի մամուլի ասուլիսը՝ հոկտեմբերի 7-ին
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17:15-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Ռումինիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումի նախախաղային մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա Ռումինիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: