17128 դիտում
21:57 08-10-2016
Վանաձորի թիվ 1 խնամքի պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը անմասն չմնաց «բերքի տոն»-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արդեն ավանդույթ դարձած Լոռու մարզի Գյուլաքարակ գյուղում կայացավ ավանդական «բերքի տոնը»։
Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն Լոռու մարզի, այլ նաև հանրապետությունից և սփյուռքից ժամանած մեծ թվով հյուրեր։
«Բերքի տոն»-ին մասնկացում էին նաև Վանաձորի թիվ 1 խնամքի պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաներն ու աշխատակիցները, հաստատության տնօրեն Հասմիկ Ներկարարյանի գլխավորությամբ։
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, բուժհաստատության տնօրեն Վ․Աբովյանը, ինչպես նաև Մղարթ գյուղից ժամանած տեղաբնակները, գյուղապետ Ե․ Նավասարդյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+