211652_close_icon
views-count4315 դիտում article-date 22:35 11-10-2016

Հանդիսավորությամբ նշվեց Գալուստ Կուլպէնկեան հիմնարկության հիմնադրման 60 ամյակը

Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հանդիսավորությամբ նշվեց Գալուստ Կուլպէնկեան հիմնարկության հիմնադրման 60 ամյակը: Մասնակիցները ծաղիկներ դրեցին Օղակաձև զբոսայգու Բարերարների ճեմուղում Գալուստ Կուլպէնկեանի հուշարձանին: Այնուհետև՝ ՀՀ սփյուռքի նախարարության մեծ դահլիճում մեկնարկեց Գալուստ Կուլպէնկեան հիմնարկության հիմնադրման 60 ամյակին նվիրված գիտաժողովը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գալուստ Կուլպէնկեան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, գիտնականներ, մտավորականներ, հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ նա մասնավորապես նշեց. «Գալուստ Կուլպէնկեան հիմնարկության հիմնադրման 60-ամյակի առթիվ մենք որոշեցինք մեկ անգամ ևս անդրադառնալ և արժևորել մեծ հայի կյանքն ու գործը: 1869 թվականը խորհրդանշական էր հայ ժողովրդի համար: Ծնվեցին հայոց մեծերը` Ամենայն հայոց բանաստեղծը` Հովհաննես Թումանյանը, մեծագույն դրամատուրգը` Լևոն Շանթը, երգիծանքի վարպետը` Երվանդ Օտյանը, հայ երգի մաշտոցը` Կոմիտասը, հայ վրիժառուն` Սողոմոն Թեհլերյանը և վերջապես համաշխարհային խոշոր նավթարդյունաբերողը, մեծ բարերարը` Գալուստ Կյուլպենկյանը:

Նմանատիպ նյութեր