211652_close_icon
views-count2360 դիտում article-date 09:48 12-10-2016

Պավել Սաֆարյանն առաջիկայում նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ աշխատանքից ազատված ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանն առաջիկայում նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար։ Իսկ մինչ այդ Սաֆարյանը հասցրել է գրել 2017 թվականի բյուջեի նախագիծը, որն իր կյանքում հոբելյանական 20-րդն է։ Այսինքն, անկախ Հայաստանի 25 տարվա բյուջեներից 20-ը նա է կազմել։ Հիշեցնենք, որ պետական կառավարման համակարգում Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց պաշտոնյաներից է։ Նա Հայաստանի հարկային ծառայության և հարկային օրենսդրության հիմնադիրն է։ Իսկ 1994–1997թթ. եղել է հարկային պետական տեսչության պետ-նախարար։ 1997-ից եղել է ֆինանսների փոխնախարար։ Սաֆարյանի պաշտոնավարման տարիներին Ֆինանսների նախարարությունը երբեմն շատ արագ, երբեմն մի փոքր դանդաղ տեմպերով, բայց տասը նախարար է փոխել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր