211652_close_icon
views-count4055 դիտում article-date 20:47 13-10-2016

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի նորընտիր Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Միանգամայն ողջունելի է և հուսադրող, որ համաշխարհային Կազմակերպության ղեկավարման պատասխանատու առաքելությունը ստանձնում է Ձեզ նման արհեստավարժ պետական գործիչը, որն ունի տասնյակ տարիների փորձառություն` ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզներում: Ձեր իմաստնությունը, գիտելիքներն ու կարողությունները խիստ պահանջված են` հատկապես միջազգային խաղաղության, անվտանգության և զարգացման համար այս հարափոփոխ ժամանակաշրջանում: Կասկած չունեմ, որ Ձեր հմուտ ղեկավարումը կնպաստի Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ամրապնդմանը և նրա օրակարգային հարցերի առաջմղմանը: Ձեզ հաջողություններ եմ մաղթում այս դժվարին և կարևոր առաքելության իրականացման գործում: Կցանկանայի Հայաստանի և անձամբ իմ աջակցությունը հայտնել Ձեզ և ակնկալել, որ մենք համագործակցության շատ հնարավորություններ կունենանք: Անշուշտ, Հայաստանը շարունակելու է իր նպաստը բերել Միավորված ազգերի կազմակերպության նպատակների ու իղձերի իրականացմանը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր