211652_close_icon
views-count1888 դիտում article-date 16:44 14-10-2016

Նիգերիայի նախագահի կինը նախապայման է առաջադրել ամուսնուն՝ հաջորդ նախագահական ընտրությունների համար

Նիգերիայի նախագահ Մուհամմադ Բուհարիի կինը՝ Աիշա Բուհարին, հայտարարելէ, որ չի աջակցի իր ամուսնուն հաջորդ նախագահական ընտրություններում, եթե վերջինս փոփոխություն չկատարի նախարարների կաբինետում։ Այդ մասին հայտնել է BBC ռադիոկայանը։ «Նախագահը չի ճանաչում իր կողմից նշանակված 50 նախարարներից 45-ին, ես նույնպես նրանց չեմ ճանաչում»,-մեջբերում են Աիշա Բուհարիի խոսքը բրիտանական ԶԼՄ-ները։ Վերջինի խոսքով՝ Նիգերիայի կառավարությունը գրավելեն այնպիսի մարդիկ, որոնց հետևում էլ կանգնած են իրենց նշանակողները։ Մուհամմադ Բուհարին Նիգերիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1983-1985 թվականներին և վերընտրվել այդ պաշտոնում 2015 թվականին։

Նմանատիպ նյութեր