56674 դիտում
20:30 14-10-2016
Ողբերգական դեպք Երևանում. բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնւթյան կայանից, ովքեր հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Լեփսիուսի փողոցի թիվ 5-րդ շենք, որտեղ նկուղում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկությունը փոխացնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Արագածի փողոցի բնակիչ, 41-ամյա Վարդան Ղարիբյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, հանկարծամահ է եղել:
Ավագ քննիչ Ն. Մկրտչյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ ՝ պարզելու Վ. Ղարիբյանի մահվան հանգամանքները:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ կեսօրին մահացածի ինքնազգացողությունը վատացել է և շենքի բնակիչներից Սարգիսը փորձել է օգնություն ցւոցաբերել նրան և ահազանգել է շտապօգնություն ու մինչ կժամաներ շտապօգնությունը՝ տղամարդը մահացել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
27283 դիտում
21:40 19-09-2023
Ողբերգական դեպք Երևանում. Գրիբոյեդով փողոցում կառուցվող շենքի նկուղում հայտնաբերվել է տղամարդու դի