Իսպանիա. «Բարսելոնան» եւ «Ատլետիկոն» ջախջախիչ հաղթանակներ տարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Դեպորտիվոյին»:
Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆինյան: Վերջին գոլի հեղինակ դարձավ վնասվածքի պատճառով մի քանի հանդիպում բաց թողած Լիոնել Մեսին: Ընդ որում, նա աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց երեք րոպե անց:
Էլ ավելի համոզիչ հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոն»: Վերջինս սեփական հարկի տակ 7:1 հաշվով հաղթեց «Գրանադային»: Ընդ որում, մադրիդցիները առաջինն էին գոլ բաց թողել: «Ատլետիկոյի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարասկոն:
Այս խաղերից հետո «Բարսելոնան» վաստակեց 16 միավոր եւ այժմ 3-րդ տեղում է: 17 միավորով 2րդը Սևիլյան է, որը 3:2 հաշվով հաղթեց «Լեգանեսին», իսկ առաջատարը դարձավ «Ատլետիկոն»` 18 միավոր:
[b]Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր
[/b]
«Բարսելոնա» - «Դեպորտիվո»՝ 4:0
Ռաֆինյա, 21, 36, Լուիս Սուարես, 43, Լիոնել Մեսի, 58
«Լեգանես» - «Սևիլիա»՝ 2:3
Դավիդ Տիմոր, 67, Ալեքսանդր Շիմանովսկի, 69 - Ֆրանկո Վասկես, 25, Սամիր Նասրի, 58, Պաբլո Սարաբիա, 85
«Ատլետիկո» - «Գրանադա»՝ 7:1
Յաննիկ-Ֆերեյրա Կարասկո, 34, 45, 62, Նիկոլաս Գայտան, 63, 81, Անխել Կորեա, 85, Տիագո Մենդեշ, 87 - Իսաակ Կուենկա, 18