211652_close_icon
views-count14039 դիտում article-date 14:03 16-10-2016

Կայացավ ՀՀ 2016 թվականի վոլեյբոլի կանանց առաջնության 2-րդ փուլի վերջին հանդիպումները և մրցանակների հանձնման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտմեբերի 16-ին, Երևանի ՀՊՏՀ մարզադահլիճում կայացավ հոկտեմբերի 14-ին մեկնարկած ՀՀ 2016 թվականի վոլեյբոլի կանանց առաջնության 2-րդ փուլի վերջին հանդիպումները և մրցանակների հանձնման արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցույթին մասնակցում էին 4՝ Սյունիք, ԽՄՕՄՄ, ՀՊԼՀ և Նժդեհ թիմերը: Մարցաշարի առաջին օրը կայացել է ԽՄՕՄՄ- ՀՊԼՀ խաղը և 3:0 հաշվով հաղթող է ճանաչվել ԽՄՕՄՄ թիմը, իսկ Սյունիք- Նժդեհ թիմերի հանդիպման ժամանակ Սյունիքի թիմին գրացվեց տեխնիկական պարտություն: Երեկ հանդիպել են ԽՄՕՄՄ-Նժդեհ թիմերը, 3:1 հաշվով հաղթող է ճանաչվել ԽՄՕՄՄ թիմը, իսկ ՀՊԼՀ-Սյունիք հանդիպմանը 3:0 հաշվով պարտության է մատնել ՀՊԼՀ թիմը: Այսօր արդեն կայացած Նժդեհ-ՀՊԼՀ հանդիպմանը 3:0 հաշվով հաղթող է ճանաչվել Նժդեհ թիմը, իսկ ԽՄՕՄՄ-Սյունիք հանդիպմանը 3:0 հաշվով ԽՄՕՄՄ թիմը: Այսպիսով՝ 1-ին տեղն է գրավել ԽՄՕՄՄ թիմը, 2-րդ տեղում է Նժդեհ թիմը, 3-րդ տեղում՝ ՀՊԼՀ թիմը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+

Նմանատիպ նյութեր