2655 դիտում
19:06 20-10-2016
Զինծառայող Վ.Վիրաբյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել. պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք
բերված ապացույցների համակցությամբ՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել շարքային զինծառայողի:
Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն
Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ շարքային զինծառայող՝ իրեն ամրակցված
ինքնաձիգից։
Վ.Վիրաբյանը դեմքի և կրծքավանդակի շրջաններում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է։
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, դրդապատճառը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ շարքայինին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
16088 դիտում
12:33 23-09-2016
ՀՀ ՔԿ. Պարզվել են զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 6 անձի
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից