15134 դիտում
19:31 22-10-2016
Սերկևիլը համարվում է սիրո և պտղաբերության խորհրդանիշ․ հետաքրքիր փաստեր
Միջերկրածովյան երկրներում հնագույն ժամանակներից սերկևիլը համարվում է սիրո և պտղաբերության խորհրդանիշ, ի պատիվ Վեներա աստվածուհու։
Սերկևիլը հայտնի է որպես պտղատու ծառ, որը տալիս է գեղեցիկ և անուշահոտ պտուղներ։ Պտուղները հումքի տեսքով օգտագործում են զովացուցիչ ըմպելիքների, ժելեներ, դոնդողներ պատրաստելու համար, ինչպես նաև որպես միսը համեմելու համար։ Ավանդական բժշկությունում սերմերը օգտագործում են փորկապության, կոլիտների, շնչառական հիվանդությունների, արգանդի արյունահոսության, հազի համար։
Հասուն պտուղները օգտագործվում են տուբերկուլյոզի, ասթմայի, գաստրիտի, աղիքային հիվանդությունների համար։ Ջրային լուծույթը որպես աչքի կաթիլ՝ լորձաթաղանթի վնասվածքների դեպքում, կոսմետիկ միջոց, մազաթափության համար։
Սերկևիլից դեղորայքները օգտագործում են որպես տոնիկ։ Սերկևիլի սերմերն ու պտուղները օգտագործվում են որպես կապակցող դեղամիջոց աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ։ Որպես միզամուղ միջոց՝ այն լայնորեն կիրառվում է սրտանոթային հիվանդությունների վիճակը թեթևացնելու համար, իսկ սերմերից պատրաստած թեյը՝ մրսածության, հազի, բրոնխիտի բուժման համար։
Նմանատիպ նյութեր
5714 դիտում
22:15 17-09-2016
Լեհաստանում Հոլոքոստի խորհրդանիշ է համարվում 9-ամյա մի տղա, ով 1942 թվականին ենթարկվել է մահապատժի
26649 դիտում
23:30 22-03-2017
Այտերի փոսիկներ ունեցող մարդիկ համարվում են առավել գրավիչ ու անկեղծ․ հետաքրքիր տեղեկություններ
Այս բաժնից
2776 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3277 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը