2298 դիտում
14:29 24-10-2016
ԵՄ-ՀՀ բանակցվող նոր համաձայնագիրը կնպաստի օտարերկրյա ներդրումների աճին. Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում մեկնարկել է «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումների շարքը, որի շրջանակում կանցկացվեն գործարարության զարգացմանը նվիրված հանդիպումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Եվրամիությունն իր գործունեության առանցքն է դիտարկում արևելյան գործընկերության երկրներում տնտեսական աճին օժանդակելը: Մենք հավատացած ենք, որ տնտեսական տոկունությունը առանձնակի ուշադրության կարիք ունի, ուստի սատարում ենք Հայաստանին այս հարցում»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:
Նա շեշտեց, որ տնտեսության զարգացման համար կարևոր նշանակությոն ունի փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, ուստի ԵՄ-ն հատուկ միջոցառումներ կկազմակերպի նվիրված ՓՄՁ-ների զարգացմանը:
Ես հանդիպել եմ նոր վարչապետի հետ. կարող եմ վերահաստատել, որ միասին աշխատելու և առավելագույն արդյունքի հասնելու փոխադարձ կամք կա՝ ի շահ ՀՀ տնտեսության»,- մանրամասնեց Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանը նկատեց, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճը նոր տնտեսական աճ կապահովի: Այս առումով, ըստ Սվիտալսկու, ԵՄ-Հայաստան շրջանակային նոր համաձայնագիրը, որը դեռևս բանակցային փուլում է, կնպաստի լրացուցիչ օտարերկրյա ներդրումներ բերելուն:
«Մենք համարում ենք, որ տնտեսական համագործակցությունը փոխշահավետ է: ԵՄ-ն, խթանելով տնտեսական աճը, որևէ միակողմանի ձգտումներ չունի։ Որքան հաջողված լինի ՀՀ տնտեսությունը, այնքան լավ ԵՄ համար»,- ամփոփեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
1595 դիտում
13:32 22-07-2019
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Պյոտր Սվիտալսկի․ News.am
1055 դիտում
18:34 05-08-2015
Կրթության որակի բարձրացումը կնպաստի արտասահմանցի ուսանողների թվի աճին. Ա. Աշոտյան
7504 դիտում
16:31 08-06-2017
Գործարար միջավայրի կանոնակարգումը կնպաստի տնտեսական աճին ուղղված ջանքերի իրականացմանը․ վարչապետ
Այս բաժնից
691 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»