3412 դիտում
22:14 24-10-2016
ՀՀ ՊՆ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԶՈՒ 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն, հոկտեմբերի 17-ից 21-ը 4-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող մոտոհրաձգային զորամասերից մեկի անձնակազմի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:
Զորավարժության թեման էր գնդի բերումը մարտական պատրաստականության լրիվ աստիճանի, ռազմերթի իրականացում և կենտրոնացման շրջանի զբաղեցում, պաշտպանական մարտի նախապատրաստում և վարում, անցում հարձակման հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:
Զորավարժության կրակային փուլն անցկացվել է հոկտեմբերի 20-ին: Պայմանական հակառակորդի գրոհը կասեցնելու, նրա զորային ուժերը ոչնչացնելու ու ետ շպրտելու նպատակով գործի են դրվել հրետանային, հակաօդային պաշտպանության և այլ կրակային միջոցներ: Ճիշտ մարտավարության, դիպուկ կրակի ու ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների շնորհիվ զորավարժության սցենարով նախատեսված բոլոր գործողությունները հաջողությամբ կատարվել են:
Նմանաբնույթ զորավարժությունների ընթացքում կատարելագործվում է ստորաբաժանումների մարտական ներդաշնակումը, դաշտային պատրաստվածությունն ու անձնակազմի մարտավարամասնագիտական հմտությունները, ամրապնդվում են հրամանատարների գործնական ունակությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
1952 դիտում
22:16 10-06-2021
4-րդ զորամիավորումում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
568 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
772 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ