3676 դիտում
09:47 26-10-2016
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխին սև ամպեր են կուտակվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխին սև, մութ ամպեր են կուտակվել։
Ըստ շրջանառվող տեղեկությունների, նա ցածր գներով իր մերձավորներին է վաճառել կառավարության հայտարարած օպտիմալացման ծրագրի արդյունքում իր ղեկավարած գերատեսչության հաշվեկշռում հայտնված ծառայողական մեքենաները։ Պետգույքի կառավարման վարչության տիրապետության տակ հայտնված գույքը պետք Է վաճառվեր աճուրդով։ Դա այդպես էլ եղել է, սակայն աճուրդի մեկնարկային գինն է շատ ցածր եղել, և որոշ դեպքերում աճուրդը շատ աննկատ է անցկացվել, ու մեքենան վաճառվել է հենց մեկնարկային ցածր գնով։
Կառավարության փոփոխությունից հետո այս իրողությանը հայտնվել է Կարեն Կարապետյանի ուշադրության տակ։ Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետը, մեղմ ասած, այնքան էլ չի համակրում պետգույքի կառավարման վարչության ղեկավարին, բայց հաշվի առնելով ՀՀԿ-ի «հին գվարդիայի» կարկառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի անխուսափելի դժգոհությունը, դեռ ձեռնպահ է մնում նրան ազատելուց։ Չի բացառվում, սակայն որ նա դա անի առաջիկայում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
13153 դիտում
09:35 28-11-2017
Անդրանիկ Մանուկյանի գլխին սև ամպեր են կուտակվում. «Հայկական ժամանակ»
9984 դիտում
08:36 15-01-2014
Արամ Հարությունյանի գլխին սև ամպեր են կուտակվում. Ժողովուրդ
6272 դիտում
09:33 27-06-2017
Մութ ամպեր են կուտակվում նախարար Սուրեն Կարայանի գլխին. «Իրավունք»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»