5419 դիտում
20:55 27-10-2016
ԱՄՆ-ի ծերանոցներից մեկում ապրող կատուն կարողանում է կանխատեսել անբուժելի հիվանդների մահը․ հետաքրքիր փաստեր
Օսկարը ծերանոցում հայտնվեց, երբ ձագուկ էր։ Նրան վերցրել էին անտուն կենդանիների ապաստանից և բերել վերականգնողական կենտրոն․ կատուն ինքն ընտրեց երրորդ հարկը, որպես բնակության վայր, որտեղ տեղակայված էր թուլամիտների և Ալցհեյմերի հիվանդությունով տառապողների բաժանմունքը։
Կես տարի անց բուժաշխատողները սկսեցին նկատել, որ Օսկարը յուրաքանչյուր առավոտ շրջում է միջանցքներով և հիվանդասենյակներով։ Օսկարը երբեմն նստում էր որևէ հիվանդի մոտ և նրանից հեռու չէր գնում։ Շուտով այդ հիվանդները մահանում էին։ Երկար տարիներ Օսկարը կանխագուշակեց մոտ 50 հիվանդի մահ։
Մահացողների շատ բարեկամներ շնորհակալ են Օսկարին։ Օսկարի ուշադրությունը գրաված անձինք արագ զանգում էին իրենց բարեկամներին և հաջողացնում հրաժեշտ տալ վերջիններիս։
Ուսումնասիրողները կարծում են, որ Օսկարի կանխատեսումը զուտ բժշկական բացատրություն ունի և ոչ մի կերպ կապված չէ պարանորմալ երևույթների հետ։
Ստիվեն Քինգը խոստովանել է, որ Օսկարն է ոգեշնչել իրեն «Բժիշկ քուն» վեպը գրել։
Նմանատիպ նյութեր
3713 դիտում
23:45 14-09-2016
ԱՄՆ-ի ծերանոցներից մեկում հրաձգության հետևանքով կա առնվազն 3 զոհ
1558 դիտում
15:06 13-07-2015
Իսպանիայի մասնավոր ծերանոցներից մեկում հրդեհ է բռնկել. 8 զոհ
5354 դիտում
22:40 13-09-2017
Ֆլորիդայի ծերանոցներից մեկում «Իրմա» փոթորկի հետևանքով 5 տարեց է մահացել
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին