211652_close_icon
views-count5239 դիտում article-date 19:58 30-10-2016

Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդները միացել են «Պարգևիր ժպիտ» բարեգործական ակցիային

Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները օրերս միացել են «Պարգևիր ժպիտ» բարեգործական ակցիային: Ակցիայի շրջանակներում երիտասարդներն այցելել են Վանաձորում և Լոռու մարզի Գուգարք գյուղում բնակվող մի շարք տարեց կանանց, սննդի փաթեթներ են հատկացրել նրանց և կատարել են բնակարանների մաքրման աշխատանքներ: Ինչպես նշել են ակցիայի մասնակից երիտասարդները, իրենց` երիտասարդների պարտքն է ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով և ջերմությամբ շրջապատել հասարակության ամենախոցելի հատվածներից մեկի ներկայացուցիչներին` տարեցներին: Նրանք ուրախությամբ հայտնել են, որ կշարունակեն մասնակցել նման նախաձեռնությունների և իրենց փոքրիկ աջակցությամբ ժպիտներ պարգևել տարեցներին:

Նմանատիպ նյութեր