211652_close_icon
views-count2628 դիտում article-date 15:53 02-11-2016

ԱՄՆ-ն դադարեցրել է Սիրիայի քրդերին զենքի մատակարարումը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է զենքի մատակարարումը Սիրիայի քուրդ զինյալներին, գրում է The Washington Post պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի իր իրազեկ աղբյուրին։ Ըստ տեղեկությունների՝ որոշումը ամերիկյան իշխնությունները կայացրել են Թուրքիայի պաշտոնական բողոքի նոտայի հիման վրա։ Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն առաջարկել էր համատեղ ուժերով պարտադրել ԻՊ-ին լքել Ռաքքան, իսկ քրդերի օգնության կարիքն ինքը չունի։

Նմանատիպ նյութեր