31546 դիտում
10:51 03-11-2016
Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային արձակուրդը երկարաձգվելո՞ւ են. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրության շրջանում տեղեկություններ են տարածվում, որ հայաստանյան հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային արձակուրդը երկարաձգվելու է և դասերը վերսկսվելու են միայն նոյեմբերի 14-ից։
Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին դա՝ նշելով, որ առողջապահության նախարարությունից նման առաջարկ չի ստացվել։
Հայտնի է, որ դպրոցներում արձակուրդը երկարաձգելու նախաձեռնողը լինում է առողջապահության գերատեսչությանը, այն դեպքերում, երբ, ասենք, առկա է այս կամ այն վարակի տարածման վտանգ կամ համաճարակ է։ Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ այստեղ նաև չեն պատրաստվում դիմել կրթության և գիտության նախարարություն՝ արձակուրդը երկարաձգել հարցով, քանի որ դրա անհրաժեշտությանը չկա։ Այնպես որ, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, դասապրոցեսը կվերսկսվի նոյեմբերի 7-ից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3347 դիտում
16:05 12-10-2016
Հոկտեմբերի 24-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում կսկսվի աշնանային արձակուրդը
4827 դիտում
09:48 25-08-2016
Հանրակրթական ուսումնական հաստատություններում կայուն կերպով կրճատվում Է ուսուցիչների թվաքանակը. «Հայկական ժամանակ»
12173 դիտում
12:34 13-03-2017
Գարնանային արձակուրդը հանրակրթական դպրոցներում կմեկնարկի մարտի 20-ից
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը