211652_close_icon
views-count2478 դիտում article-date 15:24 04-11-2016

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ աննախադեպ հակահաքերային միջոցառումներ են ձեռնարկվում

ԱՄՆ-ի կառավարությունը մեծ ու աննախադեպ միջոցառումներ է ձեռնարկել նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններին ուղղված կիբերհարձակումները կանխելու ուղղությամբ, հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ աշխատանքները ղեկավարվում են Սպիտակ Տան և Ներքին անվտանգության նախարարության կողմից՝ մասնակցությամբ ԿՀՎ-ի և Ազգային անվտանգության գործակալության։ Հեռուստաալիքը հայտնել է, որ չեն բացառվում ընտրությունների օրը ինտերնետի հասանելիությունը խափանելու հաքերների (այդ թվում՝ ռուսական) կողմից փորձերը։ Ամերիկյան իշխանությունները մեկ անգամ չէ, որ մեղադրել են Ռուսաստանին հաքերային հարձակումների միջոցով ազդելու ընտրությունների ընթացքի վրա, ինչը հերքվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։

Նմանատիպ նյութեր