211652_close_icon
views-count7538 դիտում article-date 12:52 05-11-2016

«Գառնի-Երևան» ջրատարի վթարային ջրանջատում կլինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 6-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Վարդաշեն և Սարի Թաղ թաղամասերի, • Նուբարաշեն վարչական շրջանի` ամբողջությամբ, • Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների, • Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի, իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս տարածքներում 4-րդից բարձր հարկերի, • Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Երևան Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր