211652_close_icon
views-count8102 դիտում article-date 15:28 05-11-2016

Այս տոնը առիթ է՝ հիշեցնելու տղամարդու բուն կոչումը՝ սիրել կանանց, բարձր պահել տղամարդու պատիվը, պաշտպանել Հայրենիքի ազատությունը. Վահե Ղազարյան

«Յուրաքանչյուր կնոջ սխալում տղամարդու մեղք կա: Նշանակում է, որ կնոջ սխալի համար պատասխանատու է տղամարդը: Այս մոտեցումն այնքան հին է, որ տպավորության կա, թե այդպես եղել է ի սկզբանե: Տղամարդուն է վերապահված որոշելու լավն ու վատը, չարն ու բարին: Նա օրենսդիր է և կառավարիչ, առաջնորդ ու զինվոր: Կարճ ասած՝ մենք որոշում ընդունող ենք: Մեր գերակա պարտականություններից է ընտանիքի բարեկեցության և անվտանգության ապահովումը, գերխնդիրը՝ տեսակի պահպանումը: Այս առումով տղամարդուն կարող են կործանել ծուլությունը, փոքրոգությունը, մոլախաղը, թմրամոլությունը, վատ սովորությունները, որոնց տրվելով, նա կարող է վերածվել, մեղմ ասած՝ ոչ տղամարդու: Այնուամենայնիվ, մեր ամենամեծ հետաքրքրությունն ի սկզբանե կինն է: Եվ ինչքան էլ ասենք, որ տղամարդուն է վերապահված նախաձեռնության և գնահատման իրավունքը, կինը նույնպես ուշադրության ու մեծարման կարիք ունի, անկախ սոցիալական վիճակից: Սա հաշվի առնելով, նոյեմբերի առաջին շաբաթ օրը նշվում է որպես տղամարդկանց համաշխարհային օր: Եվ չնայած ներկայում որոշակի աղավաղվում է իսկական տղամարդու կերպարը, այս տոնը առիթ է հիշեցնելու տղամարդու բուն կոչումը՝ այն է սիրել կանանց, բարձր պահել տղամարդու պատիվը, պաշտպանել Հայրենիքի ազատությունը և, իհարկե՝ անդուլ աշխատել տեսակի բազմացման և պահպանման ուղղությամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը։

Նմանատիպ նյութեր