211652_close_icon
views-count83695 դիտում article-date 15:51 05-11-2016

6-րդ օրն է, Սևանի փրկարարները, ջրասուզակն ու Նորատուսի ողջ գյուղը մի մարդու նման Սևանա լճում փնտրում են ջրահեղձ եղած երիտասարդների դիերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սևանի հրշեջ-փրկարարները Սևանի ջրասուզակների հետ շարունակում են Սևանա լճում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 2 բնակիչների՝ 24-ամյա Ամուր Կյուրեղյանի և 25-ամյա Արևշատ Առաքելյանի դիերի հայտնաբերումը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր 6-րդ օրն է, որ փրկարարների, ջրասուզակների հետ մի մարդու նման ողջ գյուղը գյուղապետի և Գեղարքունիքի փոխմարզպետ Հակոբյանի գլխավորությամբ անում են ամեն անհնարինը, որպեսզի հայտնաբերեն ջրահեղձվածների դիերը։ Գյուղացիները մոտ 30 մոտորանավակներով ափից 12 կմ հեռավորության վրա Սևանա լճում տարբեր ուղղություններով կատարում են որոնողական աշխատանքներ։ Աշխատանքները տեղում ղեկավարում է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանը, ով իրավիճակի մասին տեղից տեղեկություններ է հաղորդում փրկարար ծառայության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արման Ցոլակյանին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր