14272 դիտում
17:51 06-11-2016
Հրեաները սխտորը համարում են սուրբ ուտելիք․ հետաքրքիր փաստեր
Հնագույն ժամանակներից սխտորը համարվում է կերակրի անբաժան մասը։ Հրեաներն այն համարում են սուրբ ուտելիք։ Ճապոնացիներն ու կորեացիները բարձր ջերմաստիճանում թթու դնելով ստանում են, այսպես կոչված «սև սխտոր», որը հիմա լայնորեն տարածված է Արևմուտքում։
Հայերիս մոտ սխտորն անբաժան մաս է կազմում խաշ ուտելու արարողության ժամանակ։ Թփով տոլմայի հետ մատուցվում է «սխտորմածուն»։ Ճաշի հետ սխտոր օգտագործելուց մի փոքր իջնում է մարդու զարկերակային ճնշումը և առաջացնում է քնելու ցանկություն։
Ժողովրդական հավատալիքներում սխտորը բավականին շատ է ներկայացված, երբեմն նրան վերագրվում են գերբնական հատկություններ, երբեմն կապում են չար ուժերի հետ։ Կենտրոնական եվրոպայի ժողովուրդները հավատում են, որ սխտորն ունի վամպիրներին ու չարքերին վանելու հատկություն և այդ նպատակով պատուհաններից կախում են սխտոր։
Չեխերի մոտ ընդունված կարծիք կա, որ տանիքին դրված սխտորը տունը պաշտպանում է կայծակից։
Հայերի մեջ կան հավատացողներ, որ սխտորը չի կարելի փոխանցել ձեռքից-ձեռք։
Նմանատիպ նյութեր
2706 դիտում
18:30 25-09-2014
Ինչպես մաքրել սխտորը 10 վայրկյանում. տեսանյութ
1465 դիտում
21:16 21-05-2015
Երբ «Սուշին» ոչ թե ուտելիք է, այլ արվեստ. ֆոտոշարք
2288 դիտում
18:04 09-06-2015
Youtube-ի նոր աստղը մեկ թաթով ուտելիք բռնող արջն է. տեսանյութ
Այս բաժնից
2800 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3298 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը