4283 դիտում
20:32 07-11-2016
Բաղդադի Բաբելոն հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Անկախության 25--ամյակին նվիրված ընդունելություն
Նոյեմբերի 6-ին Բաղդադի Բաբելոն հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Անկախության 25--ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին Իրաքի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ, Բաղդադում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, իրաքահայ համայնքի անդամներ։ Երեկոյի պատվո հյուրը Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդելռազակ ալ-Իսսան էր:
Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանի անկախացումից ի վեր ընթացող պետականակերտման գործընթացին և արձանագրված ձեռքբերումներին։ Ներկայացնելով հայ-իրաքյան պատմական հարաբերությունները՝ դեսպան Գրիգորյանը կարևորեց համագործակցությանն ու կառուցողական երկխոսությանը միտված դրանց շարունակական զարգացումը:
Նա հավելեց, որ 2010 թ. վերաբացելով դեսպանությունը Բաղդադում՝ հաջողվել է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը ներառում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական կապեր, ապակենտրոնացված փոխգործակցություն, տնտեսական, մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցություն։ Դեսպանը հատկապես կարևորեց իրաքահայ համայնքի ներդրումը երկկողմ բարեկամության ամրապնդման գործում։
Իրաքի կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ նախարար ալ-Իսսան, ով բարձր գնահատեց բոլոր ոլորտներում հայ-իրաքյան համագործակցությունը և հույս հայտնեց, որ առաջիկայում ավելի կխորացվեն կապերն, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթամշակութային ոլորտներում:
Պաշտոնական ընդունելության սկզբում բացվեց Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` «Հայկական ճարտարապետություն» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև կազմակերպվեց հայկական ազգային տարազների ցուցադրությու
Նմանատիպ նյութեր
2302 դիտում
22:07 27-10-2016
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն է տեղի ունեցել Լոս Անջելեսի Բևեռլի Հիլթոն հյուրանոցում
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
844 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում